Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ասում են...

Ասում են...
22.12.2020 | 01:02

...թե Սյու­նի­քից ընտր­ված իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­ներ Ար­մեն Խա­չատ­ր­յա­նը, Կա­րեն Համ­բար­ձու­մ­յա­նը ե­րեկ ա­մեն ինչ ա­րել են, որ Փա­շի­ն­յա­նը կա­րո­ղա­նա ներ­խու­ժել մարզ, օ­ղու բա­ժա­կը ձեռ­քը վերց­նի ու ի­րեն վար­չա­պետ զգա։ Սա­կայն, որ­քան էլ հի­շ­յալ պատ­գա­մա­վոր­ներն ի­րենց մար­զը վա­ճառ­քի հա­նած մար­դու ա­ռաջ բա­ցեն Սյու­նի­քի դռ­նե­րը, նրանք մար­զում դա­վա­ճա­նի պի­տա­կով են շր­ջում, ո­րով­հետև սյու­նե­ցի­նե­րը հող հանձ­նո­ղի կող­քին կանգ­նած­նե­րին չեն նե­րում։ Ա­վե­լին, ա­սում են, այս պատ­գա­մա­վոր­նե­րի նեղ շր­ջա­պա­տի մար­դիկ էլ նրան­ցից ե­րես են թե­քել։

Դիտվել է՝ 359171

Մեկնաբանություններ